Արմինֆո. Դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների երկու բողոքները: Ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատախազին բացարկի վերաբերյալ, ինչպես նաեւ բողոքարկել էր ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 5-ի որոշումը ՝ խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելը մերժելու մասին:
Նշենք, որ Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ: