Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019 12:42
Դավիթ Ստեփանյան

Փորձագետ. Հունաստանի եւ Կիպրոսի հետ համագործակցությունը կմեծացնի Հայաստանի կշիռը Թուրքիայի հետ դիմակայությունում

Փորձագետ. Հունաստանի եւ Կիպրոսի հետ համագործակցությունը կմեծացնի Հայաստանի կշիռը Թուրքիայի հետ դիմակայությունում

Արմինֆո. Հունաստանի և Կիպրոսի հետ համագործակցությունը կմեծացնի Հայաստանի և, համապատասխանաբար, այդ երկու երկրների կշիռը Թուրքիայի հետ դիմակայությունում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

 

"Այս լույսի ներքո Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների գագաթաժողով անցկացնելու գաղափարը կարելի է միայն ողջունել։  Համոզված եմ, որ նման նախաձեռնությունը կարող է ոչ միայն նոր որակ հաղորդել մեր երկրների միջեւ համագործակցությանը, այլեւ բավականին լավ ֆոն դառնալ Թուրքիայի հետ իրենց շատ բարդ հարաբերություններում: Այդ թվում ՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմից այդ երկրների նկատմամբ ռազմական սպառնալիքի առկայությունը", - նշել է փորձագետը։

 

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի առաջին դեմքերի մասնակցությամբ 2020թ. հունվարին եռակողմ գագաթաժողով անցկացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 4-ին Կիպրոսում՝  Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպմանը: Գագաթնաժողովի նպատակն է զարգացնել համագործակցությունը՝ հանուն խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանն աջակցության՝ քաղաքական երկխոսության միջոցով:

 

Ընդհանուր առմամբ, ըստ թուրքագետի, տարածաշրջանի երկրների հետ ցանկացած համագործակցություն, համագործակցության նոր մեխանիզմների ստեղծումն ու զարգացումը մեծացնում է Հայաստանի  կշիռը և, համապատասխանաբար, պահանջվածությունը մյուս գործընկերների կողմից: Դա չափազանց կարևոր է թվում այն լույսի ներքո, որ Թուրքիան, օգտագործելով սեփական նշանակությունը, կարողանում է դեպի իր կողմը հակել միջազգային հարաբերությունների նժարը։

 

Գաբրիելյանի գնահատմամբ ՝ Անկարան իրեն առնչվող ցանկացած հարցի լուծման ժամանակ, որպես կանոն, առաջարկում է համեմատել իր կշիռը, աշխարհաքաղաքական նշանակությունը ընդդիմախոս երկրի քաշի և նշանակության հետ։  Այս լույսի ներքո Հայաստանը, նրա գնահատմամբ, պետք է աշխատի սեփական կշռի վրա։ 

Ինչի համար, փորձագետի կարծիքով, Երևանը բազմաթիվ հնարավորություններ ունի՝ սկսած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը բարոյական հարթությունից իրավական հարթություն տեղափոխելուց և վերջացրած սեփական ջրային ռեսուրսների օգտագործմամբ՝ սեփական աշխարհաքաղաքական նշանակությունը բարձրացնելու նպատակով։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
Փնտրել ըստ օրերի