Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք նշանակումներ է կատարել ԶՈՒ-ում:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերեով Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից; Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ; Ալեքսան Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից; Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից;
Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային վարչության պետի պաշտոնից: