Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2019 17:30
Կարինա Մանուկյան

ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է

ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է

Արմինֆո.ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից, ըստ առաջադրված մեղադրանքների` Արտակ Հովհաննիսյանը, 2018 թվականի փետրվարի 23-ից զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու նպատակով քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալից պահանջել և ընկերոջ օժանդակությամբ ստացել է խոշոր չափերով` 725.740 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև շահադիտական դրդումներով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես` Ա. Հովհաննիսյանի հանձնարարությամբ ՔԿՀ ծառայողները կաշառք տված դատապարտյալի և նրա «հովանավորյալների» խցերի դռները չեն փակել, միջոցներ չեն ձեռնարկվել նրանց մոտ ապօրինի պահվող բջջային հեռախոսներն ու արգելված այլ իրերն առգրավելու ուղղությամբ, իսկ առանձին դեպքերում խցերում կատարված խուզարկությունները կրել են ձևական բնույթ:

 

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Արտյոմ Ասրյանը, նույն ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալից ստացած  կաշառքի դիմաց նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին: ՙԸնդ որում, կաշառքի գումարի մի մասը ՔԿՀ աշխատակցին է փոխանցվել էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով: Պարզվել է նաև, որ Արտյոմ Ասրյանը, ընդունելով նույն դատապարտյալի կողմից 100 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու  համար, ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոս է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի և հանձնել դատապարտյալին:

Բացի այդ, Արտյոմ Ասրյանը տևական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես` տեղյակ լինելով, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը ներքին կանոնակարգի խախտմամբ ձեռք է բերել և իր մոտ պահել արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս և հեռախոսաքարտ, որևէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալի մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու, վերցնելու և վերադասին զեկուցելու ուղղությամբ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Արտյոմ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Հովհաննիսյանի և Ա. Ասրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրըԿառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համարԱպրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար
Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողներիԹորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների
Պետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքումՊետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Փաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհՓաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորներիԿորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՎերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Ավիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերինԱվիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին
Փոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուցՓոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց
Nail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքումNail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքում
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառովՀայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառով
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձիՏիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայողՀակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող
ՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապվածՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապված
Փնտրել ըստ օրերի