Արմինֆո. Beeline-ը հայտարարում է 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի նոր փուլի մեկնարկի մասին։ 033 կոդով մի շարք նոր համարներ արդեն հասանելի են number.beeline.am կայքում։ 033 կոդով հեռախոսահամար կարելի է պատվիրել միանալով «Սմարթ» փաթեթներից որևէ մեկին։
«Beeline-ը շարունակում է Հայաստանում զարգացնել առցանց վաճառքի ուղիները։ Մեր կայքի միջոցով բաժանորդները հեշտությամբ կարող են գնել իրենց նախընտրած հեռախոսահամարը, և այն կառաքվի գնորդի նշած հասցեով։ Բացի այդ, միանալով «Սմարթ» սակագնային փաթեթին, հաճախորդները կստանան մեր ծառայություններից օգտվելու պարզ ու շահավետ հնարավորություն», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am և number.beeline.am կայքերում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։