Arminfo.info





 Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2019 10:47
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի արտգորիծնախարարը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին. Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ

Հայաստանի արտգորիծնախարարը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին. Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ

Արմինֆո. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի 15 ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: 

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը և ՀՀ ԱԳ նախարարը կարևորել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը, ընդգծելով, որ այդ կառույցի կայացումը մեծապես նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների համակարգային պաշտպանությանը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության գործունեության մարդու իրավունքների հարթությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Ժողովրդավարական կառույցների ամրապնդման ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործընթացների համատեքստում երկուստեք բարձր է գնահատվել նախորդ տարի խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը և այդ ուղղությամբ ԺՀՄԻԳ ցուցաբերած շարունակական աջակցությունը: 

 

Նախարարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի՝ ՄԱԿ Մարդու Իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ խթանելու մարդու իրավունքների պատշպանության, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի և ընդգրկի նաև հակամարտության տարածքներում ապրող մարդկանց:

 

Որպես Հայաստանի կառավարության օրակարգի կարևոր ուղղություն՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է կանանց և երեխաների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների  իրավունքների պաշտպանությունը, այդ թվում երկրի հասարակական կյանքում կանանց և երիտասարդության ներգրավածության ընդլայնումը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի