Արմինֆո. Սիրիայի հյուսիսում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունը վտանգված է՝ թուրքական ներխուժման պատճառով, Rai 24 լրատվականին հարցազրույցում ասել է
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ դիրքորոշման վերաբերյալ հարցին:
<Մենք շատ անհանգստացած ենք. շարունակելու ենք ակտիվորեն աշխատել միջազգայն հանրության հետ մասին՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ: Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են և ամեն օր պետք է դիմակայեն վտանգներին և անորոշություններին, որոնք աճում են Սիրիայի հյուսիսում թուրքական ներխուժով>,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նշենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին լայնածավալ <հակաահաբեկչական գործողություն> է սկսել Սիրիայի՝ Եփրատ գետից արեւելք ընկած շրջաններում։
Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահը, <Խաղաղության աղբյուր> անվանումը ստացած գործողության նպատակը Թուրքիայի սահմանների մոտ ահաբեկչության սպառնալիքի վերացումն է և <անվտանգության գոտու> ստեղծումը, որտեղ կամավոր կվերադառնան միլիոնավոր սիրիացի փախստականներ: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Թուրքիային հավանություն չի տվել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու համար: Ըստ որում, Պոմպեոն աջակցել է այդ շրջանից ամերիկյան ուժերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի որոշմանը: ԱՄՆ նախագահի այս որոշումը քննադատվել է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս։ Դոնալդ Թրամփն իր հերթին Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի գործողությունը վատ գաղափար է անվանել։