Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն հայտնում նոյեմբերի 17-ին հայ լրագրողների Բաքու այցի մասին։ Նույնը վերաբերում է ադրբեջանցի լրագրողների Հայաստան այցին։
Այդ նախագծի մասին տեղեկություններ չի հայտնում նաև հայկական կողմը։ Միայն ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը տեղական մամուլին ասել է, որ երկու կողմից էլ նախագծին երեքական լրագրող է մասնակցում։ Սակայն, նրանց ծրագրի մասին ոչինչ չի հաղորդվում։
Ինչպես Turan գործակալությանը հայտնի է դարձել իրազեկ դիվանագիտական աղբյուրներից, նոյեմբերի 18-ին հայ լրագրողները շփվելու են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Աղբյուրը հայտնել է, որ փոխադարձ այցերի գաղափարը պատկանում է Ռուսաստանի ԱԳՆ-ին:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև առկա պայմանավորվածության համաձայն, փոխադարձ միջոցառումների մասին կողմերը հայտնում են համաձայնեցված։ Ըստ երևույթին, պաշտոնական հաղորդագրությունը կհրապարակվի փոխայցերի ավարտից հետո։