Երեթշաբթի, 12 Նոյեմբերի 2019 12:23
Մարիաննա Մկրտչյան

ANCA-ն պահանջում է. Սիրիայում "Իսլամական պետության" զինյալների կողմից հայ հոգեւորականների սպանությունը պետք է լինի Թրամփ-Էրդողան հանդիպման օրակարգում

ANCA-ն պահանջում է. Սիրիայում "Իսլամական պետության" զինյալների կողմից հայ հոգեւորականների սպանությունը պետք է լինի Թրամփ-Էրդողան հանդիպման օրակարգում

Արմինֆո. Սիրիայի հյուսիսում "Իսլամական պետության" զինյալների կողմից հայ հոգեւորականների սպանությունը պետք է լինի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաղվա հանդիպման օրակարգում: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ ։

 

"Մենք ակնկալում ենք, որ նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպման ընթացքում Թրամփը հրապարակայնորեն ճնշում կգործադրի Էրդողանի նկատմամբ՝ առավելապես Անկարայի դաշնակիցների վերահսկողությանը ենթակա Սիրիայի հյուսիսում ԻԼԻՊ զինյալների կողմից Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւորականի եւ նրա հոր սպանության վերաբերյալ հարցերի պատասխաններ ստանալու համար", - ընդգծել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

Նախօրեին ահաբեկիչները գնդակոծել են Դեր Զոր ուղեւորվող հոգեւորականների մեքենան, ինչի հետեւանքով սպանվել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոնը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի