Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցով գտնվում է Բաթումում: Այդ մասին է վկայում Վրաստանում Հայաստանի դեսպանության հրապարակած լուսանկարը, որտեղ պատկերված են ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին։
Հավելենք, որ այսօր Բաթումում կբացվի Վրաստանի պաշտպանության եւ անվտանգության 13-րդ խորհրդաժողովը (GDSC), որի ընթացքում քննարկվելու են Սեւ ծովի անվտանգության հարցերը, ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացում Վրաստանի արձանագրած առաջընթացը եւ անդամակցության հեռանկարները, հիբրիդային սպառնալիքները եւ Վրաստանի ռազմավարական պատրաստակամությունը:
Միջոցառմանը կմասնակցեն բարձրաստիճան վրացի և օտարերկրյա քաղաքական գործիչներ, պաշտպանության և անվտանգության փորձագետներ, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և գիտական շրջանակների ներկայացուցիչներ: