Արմինֆո.Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Լեւոն Մելիքյանը, ով նաեւ կոմիտեի ղեկավարի պարտականություններն է կատարել, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշումը, ինչպես տեղեկացնում Է կառավարության պաշտոնական կայքը, ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին:
Նախօրեին ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետին ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին պետկոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին ՝ բացատրելով դա այն բանով, որ
<այլևս չի կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը>: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմումը ստորագրել է միայն հոկտեմբերի 31-ին, որից հետո Պետրոսյանի պարտականությունները դրվել են նրա տեղակալ Մելիքյանի վրա:
Ի դեպ, Պետրոսյանն արդեն արձագանքել է իր նախկին տեղակալի հայտարարությանը՝ նշելով, որ իր հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էր նշել, որ իր հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաեւ իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշել է չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։ <Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ եւս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձեւակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։ Սպասեք ավելին...>,- գրել է Պետրոսյանը: