Արմինֆո. Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը, ժամը 12:00-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին:
Ավելի վաղ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 08:00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ: