Արմինֆո. Ամերիկայի հրեական կոմիտեն (AJC) եւ Հակադիֆամացիոն լիգան (ADL) աջակցել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին (H. Res.296), որը քննարկման է դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարի մամլո ծառայությունից՝ ողջունելով երկու կառույցների գործողությունները։
ԱՀՀ շնորհակալություն է հայտնել հրեական կազմակերպություններին հրապարակային աջակցության համար, արձանագրելով, որ ԱՄՆ հայկական եւ հրեական համայնքները սերտորեն համագործակցում են եւ ունեն շատ ընդհանրություններ:
Միևնւոյն ժամանակ, ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ ժամանակով 12:30-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կսկսվի վերը նշված օրինագծի քննարկումը, որին կհետեւի քվեարկությունը:
Ինչպես ավելի վաղ գրել էր ԱրմԻնֆոն, ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քվեարկություն անցկացնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի շուրջ: Ինչպես հաղորդում է ANCA-ն, բանաձեւի ընդունման դեպքում գործընթացը հուժկու հարված կհասցնի Անկարայի դիրքերին, որը մինչ օրս հաջողությամբ կիրառել է "խցոցի" սկզբունքը ամերիկացիների նկատմամբ, միջազգային հանրությանը այդ հանցագործության մասին հիշեցնելու նրանց ազնիվ մղման նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ավելի քան 130 սենատորներ եւ կոնգրեսականներ աջակցություն են հայտնել այդ բանաձեւին: