Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 00:45
Մարիաննա Մկրտչյան

Փաշինյանը՝ Գերմանիայի դեսպանին. Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը համապատասխանեցնել ժողովրդավարության և հակակոռուպցիոն ամենաբարձր չափանիշներին

Փաշինյանը՝ Գերմանիայի դեսպանին. Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը համապատասխանեցնել ժողովրդավարության և հակակոռուպցիոն ամենաբարձր չափանիշներին

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիան քաղաքական ու տնտեսական կարևոր գործընկեր է մեր երկրի համար և վերջին 1,5 տարում արձանագրվել է երկկողմ համագործակցության լավ դինամիկա: Վարչապետը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը: «Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը համապատասխանեցնել ժողովրդավարության և հակակոռուպցիոն ամենաբարձր չափանիշներին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:  Նիկոլ Փաշինյանն առանձնակի նշել է նաև Գերմանիայի հետ տնտեսական ամուր կապերի առկայությունը, KFW բանկի և GIZ-ի հետ սերտ համագործակցությունը տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը երկկողմ տնտեսական համագործակցության ամբողջ ներուժն իրացնելու գործում շեշտել է նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

 

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններն էլ ավելի են զարգացել Հայաստանում տեղի ունեցող ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, երբ երկիրը սկսեց ժողովրդավարական ինստիտուների զարգացման և ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերը: «Ձեր երկիրը մեծ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում և Գերմանիայի կառավարությունը շարունակելու է աջակցությունը Հայաստանին՝ բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով»,- ընդգծել է Միխայիլ Բանցհաֆը: Դեսպանը նկատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է գերմանացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչը նաև պայմանմավորված է երկրում տեղի ունեցող փոփոխություններով:

 

Վարչապետը և դեսպանը քննարկել են էներգետիկայի, շինարարության, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով հայ-գերմանական համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության շուրջ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Փնտրել ըստ օրերի