Արմինֆո.Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀՀ կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Ղեկավարվելով "Քաղաքացիական ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՝ Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից", - ասված է վարչապետի որոշման մեջ: Պաշտոնանկության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում ։