Արմինֆո. Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ ներքին գործերի վարչությունում ծառայողական քննություն է սկսվել ծաղիկ վաճառող քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով:
Ինչպես Արմինֆո-ին հայտնել է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, հետաքննությունը սկսվել է ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա: Նա նաեւ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 17-ին ծաղկի շուկայի մի քանի աշխատակիցներ բերման են ենթարկվել ոստիկանություն ՝ ապօրինի ձեռնարկատիրության կասկածանքով:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցների կողմից ոստիկանություն է տեղափոխվել ծաղկի շուկայի աշխատակից Կարեն Ղազարյանը: Տղամարդուն ծեծի են ենթարկել և ստիպել ցուցմունք տալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, ով հայտնի է որպես ծաղկի բիզնեսի սեփականատեր ։
Հայտնի է դարձել նաև, որ նախօրեին ոստիկանության բաժին բերման ենթարկված 5 քաղաքացիներ իրենց նկատմամբ բռնության և ճնշումների փաստով դիմել են Հատուկ քննչական ծառայություն: