Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 12:54
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում. Թուրքիային սպասվում է երկու սցենար՝ տրոհում կամ նոր տարածքների զավթում

Կանխատեսում. Թուրքիային սպասվում է երկու սցենար՝ տրոհում կամ նոր տարածքների զավթում

Արմինֆո. Թուրքիայի հեռանկարները՝  որպես պետության, կամ նրա տրոհումն է կամ էլ նոր տարածքների գրավումը՝ թյուրքական աշխարհում քրդերին "լուծելու" նպատակով։  ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

 

"Արդեն այսօր Թուրքիան հայտնվել է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։  Ընդ որում, այդ ճգնաժամը պայմանավորված է ոչ թե երկրի բնակչության անբավարար բնական աճով, այլ այն հանգամանքով, որ այդ աճն ապահովվում է, հիմնականում, քրդերի կողմից։  Ընդ որում, պայմանական Քրդստանի բնակչությունն աճում է ոչ միայն թվերով, այլև տարածվում է նրա աշխարհագրությունը։  Ասել է թե՝ քրդերն ավելի ու ավելի են շատանում այն տարածքներում, որտեղ ավելի վաղ նրանց թիվը շատ փոքր էր", - ընդգծել է նա։

 

Քաղաքագետի գնահատմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, մի քանի տարի առաջ բարձրաձայնելով Թուրքիայում ժողովրդագրական խնդիրների առկայությունը և կոչ անելով թուրք մայրերին ավելի շատ ծննդաբերել, նկատի ունեցեր հենց քրդական խնդիրը։ Դանիելյանի կարծիքով՝ ժամանակն այսօր աշխատում է Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ, իսկ այդ խնդրի լուծումներ չեն դիտվում։

 

"Հենց այս լույսի ներքո եմ ես դիտարկում "մեկ ազգ, վեց պետության" մասին Էրդողանի հայտարարությունները Բաքվում։  Այս լույսի ներքո պետք է դիտարկել նաև "թյուրքական աշխարհը բաժանող Զանգեզուրի" մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները։  Ընդ որում, մեծ հաշվով, Հայաստանի տարածքը խոչընդոտ է ոչ այնքան "թուրքական երազանքի" ճանապարհին, որքան քրդերից Թուրքիայի փրկության և դրա հետ կապված անմխիթար հեռանկարների խնդիր", - ամփոփել է քաղաքագետը։

 

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ժամանակ պահանջներ է հնչեցրել Հայաստանի տարածքի նկատմամբ: "Նախչըվանը առանձնացված է Ադրբեջանի մայրցամաքային մասից։  Նրանց միջեւ տեղակայված է Զանգեզուրը ՝ ադրբեջանական հին հողը, որի հանձնումը  Հայաստանին թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտում է ստեղծել", - հայտարարել Է Ալիեւը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի