Արմինֆո.Ադրբեջանին ձեռնտու էր, որ սահմանին իրավիճակը հանդարտվի։ Այս մասին հոկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը ։
<Ես լսել եմ խոսակցություններ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո սահմանային լարվածությունը թուլացել է։ Այստեղ իր դերն է խաղացել հայտնի <վերելակային> դիվանագիտությունը: Եվ սահմանին նման պահվածքը բխում էր Բաքվի շահերից>, - ընդգծել է նա ։
Բալասանյանը նշել է, որ Ադրբեջանը հսկայական ինժեներական աշխատանքներ է իրականացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: <Այդ աշխատանքները կարող են օգնել պաշտպանողական և հարձակողական մարտեր վարելու, օդային դիտարկման և այլ հարցերում: Դուք ինքներդ կարող եք դրանում համոզվել ։ Ավելին, ակնհայտ է, որ Փաշինյանի, այսպես կոչված, օպերատիվ կապը հակահայկական ու վտանգավոր էր ։ Փաշինյանն այդ պայմանավորվածությամբ խախտում է մեր անվտանգությունը>, - ընդգծել է նա: