Արմինֆո. Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի դիմավորման պաշտոնական արարողությունը, որը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:
ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները առանձնազրույց կունենան, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների վարչապետները հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Այցի ընթացքում Գիորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: