Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ն աջակցում է Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում, հայտնում Է Turan-ը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. :
<Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և սատարում ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերին ։ Այս իմաստով մենք վստահ ենք, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում իրականացվող <Խաղաղության աղբյուր> գործողությունը կծառայի ահաբեկչական վտանգի կանխմանը, փախստականների վերադարձին իրենց տներ, մարդասիրական խնդիրների լուծմանը, խաղաղության և կայունության ապահովմանը" ։