Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական վերնախավերը տեսանելի հեռանկարում պատրաստ չեն որեւէ փոխզիջման, որը կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս կամ այն Համաձայնագրի: Հոկտեմբերի 11-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը։
Գոհունակություն հայտնելով սահմանին այս պահին հարաբերական հանգստության պահպանման կապակցությամբ՝ Ժարիխինը խոստովանել է, որ 90-ականների սկզբին ինքն իր համար փորձել է պարզել, թե ով է ճիշտ ղարաբաղյան հակամարտությունում։ Նրա խոսքով, ինքը ակտիվորեն շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի համայնքների ներկայացուցիչների հետ եւ եկել այն եզրակացության, որ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, եւ միանշանակ որեւէ կողմի վրա կանգնելը ելք չէ:
"Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, փորձում է ամեն կերպ միջնորդ լինել այդ հարցում", - նշել է Ժարիխինը, հավելելով, որ հաճախ Հայաստանը Ռուսաստանին բավական լուրջ պահանջներ է ներկայացնում՝ որպես միջնորդի: