Արմինֆո. Ներկայում "Վերին Լարս" անցակետում մնացել է մոտ 300 բեռնատար ավտոմեքենա։ Այդ մասին հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա ասելով, 5 օր առաջ հսկիչ անցակետում դիտվել է 1300 բեռնատար մեքենաների կուտակում գործիքային հսկողության պատճառով, ինչը հանգեցրել է անցակետերի թողունակության նվազման: Ընդ որում՝ ոչ միայն հայկական ավտոմեքենաներ, այլ ՝ նաև այլ պետությունների տրանսպորտային միջոցներ։ Սա, նախարարի խոսքով, պայմանավորված է նոր կշռային համալիրի կիրառմամբ, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծել։ "Սակայն կողմերի օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է զգալիորեն կրճատել կուտակումների ծավալները, եւ առկա են բոլոր նախադրյալները, որ առաջիկա երկու օրերի ընթացքում խնդիրը լիովին կվերացվի", - հայտարարել Է նախարարը, հավելելով, որ սահմանափակումներ են գործում նաեւ Հայաստանում, դրանք ուղղված են ավտոմոբիլային ճանապարհների պատշաճ վիճակում պահպանմանը: Նախարարը Հայաստանի վարորդներին կոչ է արել չծանրաբեռնել տրանսպորտային միջոցները ՝ նոր խնդիրների առաջացումից խուսափելու համար: