Արմինֆո. "Սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժությունների ընթացքը շատ դրական եմ գնահատում", - հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ-ն գրանցել է մի շարք ձեռքբերումներ: "Մասնավորապես, կցանկանայի առանձնացնել զորահավաքային նախապատրաստության ոլորտը, ինչպես նաև զինված ուժերի տեղաշարժի ոլորտը տարբեր ուղղություններով։ Այս պահին կարող եմ նշել, որ անցկացվում է զորավարժությունների վերլուծություն, որը կներկայացվի կառավարությանը, ինչպես նաև, եթե անհրաժեշտություն առաջանա, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին", - հայտարարել է նախարարը։ Տոնոյանն ընդգծել է, որ մեկ օրում Հայաստանում ձևավորվել է ևս մեկ բանակ, որը համարժեք է գործող զինված ուժերին:
Հայաստանում ռազմավարական զորավարժությունները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 5-ը: