Արմինֆո.ՀՀ - ում Ռուսաստանի դեսպանատանը չեն մեկնաբանում Հայաստանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության շենքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահի(սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող-խմբ.) տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպման մասին շրջանառվող լուրերը:
Երկրորդ նախագահի գրասենյակում նույնպես չի հաջողվել տեղեկություն ստանալ այդ մասին ։
Մինչդեռ հայկական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է ՌԴ դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ Բելլա Քոչարյանի հետ: Նշվում է, որ զրույցի հիմնական թեման եղել է ՀՀ երկրորդ նախագահի ձերբակալությունն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ Պուտինի ՝ Երևան կատարելիք այցից առաջ ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից բազմիցս տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ ՌԴ նախագահի այցը Երևան, իբր, կարող է չեղյալ հայտարարվել, իսկ ԵԱՏՄ գագաթաժողովը կարող է ընդհանրապես տեղափոխվել Մոսկվա, Եթե Պուտինին մերժեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման հարցում: