Արմինֆո. Պետակաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու "Իմ քայլը" դաշինքի նախաձեռնությանը:
Նշենք, որ խորհրդարանը կարող է Սահմանադրական դատարան դիմելու որոշում կայացնել ձայների 3/5 հարաբերակցությամբ գաղտնի քվեարկությամբ հարցը քննարկելուց հետո։ Սակայն վերջնական որոշումը կկայացնի ՍԴ-ն։ Դրա համար պահանջվում է առնվազն վեց դատավորի ձայն։
Այս նախաձեռնությունը պաշտպանել է նաև "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը, Իսկ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ խմբակցությունը նիստ է անցկացնելու և իր դիրքորոշումը կհայտնի այդ հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին կառավարղո դաշինքն Ազգային ժողովում շրջանառության մեջ էր դրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու նախագիծը, ինչի համար հիմք էր հանդիսացել սեպտեմբերի 4-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության հայցի վերաբերյալ կայացված որոշումը, որի համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական էր ճանաչվել: Հայաստանի նախկին նախագահ որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է 2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ։