Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հաղորդել է "ՌԻԱ Նովոստին"։
"Ռուսաստանն ու Հայաստանը վստահորեն շարժվում են բազմապլանային դաշնակցության ամրապնդման ճանապարհով։ Պահպանվում է բարձր և բարձրագույն մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Երեւան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին", - ասել է Ռուդենկոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: