Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացված է Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը դիմել է կազմակերպությանը ադրբեջանցի զինծառայողի մարմինը հայրենիք վերադարձնելու հարցով։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: ՙԴեպքի մանրամասները ճշտվում են: Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից՚, - ասվում է հաղորդագրությունում: