Արմինֆո. Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան դեռեւս չպարզված հանգամանքներում որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երեւանի Նորագյուղ թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը: Նա բանակ է զորակոչվել մի քանի ամիս առաջ ։