Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019 10:31
Նաիրա Բադալյան

Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է  Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին

Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է  Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին

Արմինֆո. ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, հարգելի պարոն Բալյան, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Սա շատ լավ առիթ է՝ Լոս Անջելեսում հանդիպել, քննարկել։ Իհարկե, այսօր մենք հանդիպելու, քննարկելու մի քանի առիթներ կունենանք։ Մենք բարձր ենք գնահատում ձեր կազմակերպության դերն ընդհանրապես հայապահպանման գործում՝ Հայաստանի Հանրապետությունում, նրա տարածքից դուրս։

Մեր մյուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ նույնպես այդ շեշտադրումն անում ենք: Մեր կառավարության կարևորագույն խնդիրներից է՝ այն դրական ֆոնը, որն առկա է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև, ոչ միայն պահպանել և զարգացնել, այլև դա դարձնել մշտական, Հայաստանի բոլոր կառավարությունների համար դա դարձնել ավանդույթ, որովհետև, կարծում եմ, որ այսօրվա մեր իրավիճակում հաջողությունները գեներացնելու, կրկնապատկելու, եռապատկելու և դա ազգային, համազգային արդյունքի վերածելու  համար շատ կարևոր է ճիշտ մթնոլորտ կառուցելը, ճիշտ աշխատանքային մեխանիզմներ ստեղծելը Սփյուռքի հետ հարաբերություններում, և, ամենակարևորը, այնպես անել, որ ամբողջ Սփյուռքն իրեն զգա Հայաստանի Հանրապետության լիարժեք շահառու։ Սա մեր խնդիրն է, որը մենք հույս ունենք լուծել ինչպես  ձեր, այնպես էլ Սփյուռքի մեր մյուս կառույցների և կուսակցությունների մասնակցությամբ»։

 

Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ատենապետ Րաֆֆի Բալյանը ողջունել է Հայաստանի վարչապետին՝ նշելով. «Մեծարգո պարոն վարչապետ, Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանի ղեկավարության անունից ցանկանում ենք Ձեզ բարի գալուստ մաղթել Լոս Անջելես քաղաք և շնորհավորել Անկախության տոնի 28-րդ տարեդարձի առթիվ։ Մենք շնորհակալ ենք այս առիթի համար։ Մեր կուսակցությունը, որ հարյուրամյա հայ ավանդական կուսակցություն է, իր գործունեությունն իրականացնում է Արևմտյան Ամերիկայի տարածքում՝ հատկապես Ֆրեզնո և Լոս Անջելես քաղաքներում։ Այդ հայրենանվեր գործունեությունը շարունակում ենք նաև այսօր, և մենք միշտ զորավիգ ենք մայր հայրենիքին»։ Կուսակցության ղեկավար կազմի անդամները նշել են, որ զորավիգ են Հայաստանի վարչապետին և աջակցում են կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի առաջընթացին և բարգավաճմանը։

 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի զարգացմանը, իրականացվող գործընթացներում Սփյուռքի լիարժեք ներգրավմանը վերաբերող հարցեր։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
Փնտրել ըստ օրերի