Արմինֆո. ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համարե տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցել է եզրփակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհիե անվանակարգին։
Միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ:
<Մեր հայրենակցի այս ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու և արժանապատիվ ապրելու վառ օրինակ է. այն պետք է վարակիչ լինի բոլորի համար: Հաշմանադամություն ունեցող մարդկանց ներուժի գնահատումը և նրանց կարողությունների բացահայտումն ու զարգացմանը նպաստելը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը>,- նշվում է օմբուդսմենի հայտարարությունում:
Նշենք, որ Պաշտպանի աշխատակազմում պատրաստված տեսանյութում 29-ամյա գեղեցկուհին պատմում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին. անվասայլակը նրան չի խանգարում ապրել լիարժեք կյանքով, ավտոմեքենա վարել, աշխատել, զբաղվել սպորտով, մասնակցել տարբեր բեմականացումների, մրցույթների: