Arminfo.info



 Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019 16:20
Ալինա Հովհաննիսյան

Տիգրան Ավինյան. Պետական համակարգի գործունեությունը հենվելու է կայացած ինստիտուտների վրա

Տիգրան Ավինյան. Պետական համակարգի գործունեությունը հենվելու է կայացած ինստիտուտների վրա

Արմինֆո. Սեպտեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի առաջին նիստը:

 

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.«Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի անդրանիկ նիստին: Այս նախադասությունը հնչեցնում եմ առանձնահատուկ ոգևորությամբ, միաժամանակ՝ գիտակցում եմ այն լրջագույն պատասխանատվությունը և նույնիսկ առաքելությունը, որ դրված է խորհրդի և ընդհանուր առմամբ թիմի առջև:

 

2018 թ. թավշյա հեղափոխության հասունացման խորքային ամենահիմնական պատճառների շարքում կարելի է վստահաբար շեշտադրել ոչ արդյունավետ հանրային կառավարման համակարգի ու կառուցակարգերի գոյությունը: Պատահական չէ, որ գործող իշխանությունը և կառավարությունն իր գործունեության մեկնարկից ի վեր մշտապես հայտարարել են, որ հանրային կառավարման խորքային բարեփոխումները քաղաքականության օրակարգի առանցքային բաղկացուցիչն են լինելու: Այս բարեփոխումները երաշխավորելու են մյուս ոլորտներում վարվող քաղաքականությունների հաջողությունը, լինեն դրանք տնտեսական, սոցիալական, պաշտպանական, թե այլ:

 

Այսօր արդեն ակնհայտ է՝ հասարակությունը շատ ավելի ուշադիր է պետության քաղաքականության, ընդունած որոշումների նկատմամբ, ավելի մեծ հնարավորություն ունի պահանջատեր լինելու, միաժամանակ՝ խնդիր է դնում պետության առջև՝ առավել պատասխանատու, մասնակցային ու հաշվետու գործելակերպեր որդեգրել իրեն պատվիրակված լիազորությունների իրականացման ժամանակ:

 

Հետևապես, ժողովրդավարացման չափազանց կարևոր փուլ ենք անցնում, որը պետք է առաջիկայում արմատավորվի որպես արժեհամակարգ: Այս փոխակերպումն առաջնորդելու գործում Կառավարությունը և իշխանության մյուս օղակներն իրապես կարևոր անելիքներ ունեն: Վերջին մոտ 1.5 տարին ավելին, քան բավարար էր համակողմանի հասկանալու, որ հանրային կառավարման համակարգի խորքային արդիականացումն այլընտրանք չունի:

 

Այսօր ազդարարում ենք մի ընդգրկուն ու բազմաբովանդակ ռազմավարության մշակման գործընթացի պաշտոնական մեկնարկը, որն իր առջև գերխնդիր է դնում վերարժևորելու պետական կառավարման համակարգը: Մի բան ակնհայտ է և անքննելի. ժամանակակից աշխարհում և՛ հասարակական հարաբերությունների բովանդակությունը, և՛ գործընթացների դինամիկան, և՛ տեղեկատվական հոսքերով հագեցվածությունը պահանջում են այլ որակի և մոդելի ինստիտուտներ:

Հիմնական նպատակը մեկն է՝ պետական համակարգի արժեքների, ինստիտուտների և գործընթացների վերափոխումն այնպես, որ ապահովվի քաղաքացիակենտրոն հանրային կառավարում: Ռազմավարության ներքո պետք է կարողանանք ձևակերպել պետական համակարգի գործառնական մոդելը, որը ունակ է և արդյունավետ՝ զարգացման օրակարգ ձևակերպելու ու հանրության քննարկմանը ներկայացնելու, մշտապես փոփոխվող միջավայրի ազդակներին արձագանքելու, պետության առջև ծառացող ռիսկերը և մարտահրավերները հասցեագրելու, հանրային բարեկեցության ապահովմանն ուղղված պետական քաղաքականություն կյանքի կոչելու հարցերում:

 

Ավելի առարկայորեն, հանրային կառավարման համակարգի բարեփոխում ասելով՝ ըստ էության խոսում ենք մի քանի առանցքային ուղղությունների մասին, որոնք կազմում են պետություն-հասարակություն փոխհարաբերությունների կառուցման շաղախը: Մասնավորապես, խոսքը հետևյալի մասին է. ինչպես է պետությունը քաղաքականություններ մշակում և իրականացնում, այդ թվում՝ կառավարում հանրային ֆինանսները, ինչպես է պետությունը ծառայություններ մատուցում հանրությանը,  ինչպիսի պետական ծառայության համակարգի միջոցով է իրականացնում իր հիմնարար գործառույթները, որն է այն օպտիմալ ինստիտուցիոնալ կառուցվածքը, որի միջոցով պետությունն առավել արդյունավետորեն կարող է ապահովել վերը թվարկված ուղղությունները, և, վերջինը, բայց ինչը նաև չափազանց կարևոր է, ինչպիսի հաշվետվողական ու բարեվարքության կանոններով է պետությունը հարաբերվում հասարակության հետ:

 

Ռազմավարությունն, ըստ այդմ, կներառի 5 հարթություն՝ քաղաքականությունների մշակում, հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում,

պետական ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն և բարեվարքություն,  հանրային կառավարման գործառութային շրջանակ:

 

Բարեփոխումների բոլոր հարթություններում կենտրոնական դեր է հատկացվելու թվայնացման և մարդկային կարողությունների զարգացման հարցին: Մասնավորապես, կդիտարկվեն թվային, էլեկտրոնային և խելացի լուծումների ներդրման հնարավորությունները: Նպատակ է դրվում սրանով մեծացնել համակարգի աշխատանքի սիներգիան, օպերատիվությունը, թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը, բիզնես գործընթացների հնարավոր խելամիտ ծավալով ավտոմատացումը:

 

Բարեփոխումների արդյունքում պետական քաղաքականությունները դադարելու են լինել հատվածական, պետությունը հաշվետու է լինելու ոչ թե գործընթացների, այլ կոնկրետ արդյունքների համար, ներդրվելու է քաղաքականության արդյունքների համար անհատական պատասխանատվության ինստիտուտը, վերափոխվելու է պետական ծառայողի հանրային ընկալումը, պետական ծառայությունը դառնալու է գրավիչ և՛ երիտասարդ մասնագետի համար, ով հավակնություն ունի պետական կարիերա անելու, և՛ այլ ոլորտներում կայացած ինքնաբավ մասնագետի համար, ով պատրաստ է իր գիտելիքն ու բազմամյա փորձը ներդնելու պետականաշինության գործում: Պետական համակարգի գործունեությունը հենվելու է ոչ թե առանձին անհատների կամ նվիրյալների երբեմն անձնազոհ ջանքի, որը ոչ պակաս կարևոր է, իհարկե, այլ կայացած ինստիտուտների վրա:

 

Ի սկզբանե պարզ է, որ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, ինչպես որ ցանկացած ռեֆորմի բուն փիլիսոփայություն, լինելու է պոզիտիվ դեստրուկցիայի տրամաբանությամբ: Բայց այդ ռեֆորմի արդյունքում պետք է ստանանք հենց ռեֆորմների ներունակ՝ փոփոխություններ կրելու ու առաջնորդելու կարողությամբ օժտված համակարգ:

 

Ռազմավարության մշակման գործընթացում և դրա հետագա իրականացման փուլում ակնհայտորեն բազմաթիվ դժվար որոշումներ կայացնելու առջև ենք կանգնելու, որոնք կարող են ոչ միանշանակ վերաբերմունքի և մեկնաբանության արժանանալ: Այս իմաստով, քաղաքական իշխանությունը պատրաստակամություն և անհրաժեշտ կամք ունի՝ ռեֆորմն իր նախասահմանված հանգրվանին հասցնելու համար, ինչպես և խոստացել էինք նախընտրական փուլում:

 

Հաշվի առնելով գործընթացի կարևորությունը և ծավալը, հաստատակամորեն բարեփոխումների մշակման և իրագործման ողջ ընթացքում ապահովվելու է հանրային լայն մասնակցություն և պատշաճ իրազեկում: Միաժամանակ, ի տարբերություն հաճախ հանդիպող պրակտիկայի, երբ նման աշխատանքը հենվում է փորձագիտական կարողության վրա, այս դեպքում նպատակ ունենք, որ ռեֆորմների հիմնական բովանդակության կրողը կլինի հենց հանրային ծառայողը:

 

Վստահություն ունեմ, որ նման ներկայացվածությամբ ու կազմով խորհուրդը պատվարժանորեն կառաջնորդի Ռազմավարության մշակման գործընթացը: Բոլորիս հաջող ընթացք եմ մաղթում այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործումե:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արցախն ադրբեջանական օկուպացիայից հետո, կորցնելով միանգամից 40 դիրք, համալրել է անազատ պետությունների շարքը ՝ ըստ Freedom House-իԱրցախն ադրբեջանական օկուպացիայից հետո, կորցնելով միանգամից 40 դիրք, համալրել է անազատ պետությունների շարքը ՝ ըստ Freedom House-ի
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ուրվագծել է Արցախի շահերի պաշտպանության վեկտորը«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ուրվագծել է Արցախի շահերի պաշտպանության վեկտորը
Կառավարությունը շուրջ 1.4 մլրդ դրամ է հատկացրել Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակների միջոցառումները պատշաճ կազմակերպելու համարԿառավարությունը շուրջ 1.4 մլրդ դրամ է հատկացրել Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակների միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար
Ֆրանսիան պատրաստ է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակումՖրանսիան պատրաստ է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում
"Միասին" շարժումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և նշում դրա 100 պատճառ
Գազայի հատված 19 մլն դրամի մարդասիրական օգնություն ուղարկելու համար Հայաստանի իշխանությունները կծախսեն ավելի քան 75 մլն դրամԳազայի հատված 19 մլն դրամի մարդասիրական օգնություն ուղարկելու համար Հայաստանի իշխանությունները կծախսեն ավելի քան 75 մլն դրամ
Բաքուն Երևանից վախենալու բոլոր հիմքերն ունի, որովհետև հրաշալի է հասկանում է. վաղ թե ուշ Հայաստանը ոտքի է կանգնելու․Վազգեն ՄանուկյանԲաքուն Երևանից վախենալու բոլոր հիմքերն ունի, որովհետև հրաշալի է հասկանում է. վաղ թե ուշ Հայաստանը ոտքի է կանգնելու․Վազգեն Մանուկյան
Օդի ջերմաստիճանը Երևանում կբարձրանա մինչև 22 աստիճանՕդի ջերմաստիճանը Երևանում կբարձրանա մինչև 22 աստիճան
Փաշինյանը չի ընդունում ոչ մի Փաշինյանը չի ընդունում ոչ մի "վտարանդի կառավարություն", որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար
Մոսկվա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքիՄոսկվա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի
Արցախի նախագահը Ֆրանսիային կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համարԱրցախի նախագահը Ֆրանսիային կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար
Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագիրը կներկայացվի արդեն ապրիլին․փոխվարչապետԱրցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագիրը կներկայացվի արդեն ապրիլին․փոխվարչապետ
Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2024 թվականի վերջըԱրցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2024 թվականի վերջը
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» անցման կետերում ծառայության անցնելու համարԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» անցման կետերում ծառայության անցնելու համար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է կազմակերպության ընդլայնման հեռանկարներն ու դրա աշխատանքներին Հայաստանի մասնակցությունըՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է կազմակերպության ընդլայնման հեռանկարներն ու դրա աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը
Պետդեպարտամենտ. Բլինքեն-ֆոն դեր Լայեն-Փաշինյան հանդիպումը նվիրված կլինի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցությանըՊետդեպարտամենտ. Բլինքեն-ֆոն դեր Լայեն-Փաշինյան հանդիպումը նվիրված կլինի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցությանը
ՆԳՆ-ը իրազեկում է. Ապրիլի 5-ից կգործի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բոնուսների 30% համակարգըՆԳՆ-ը իրազեկում է. Ապրիլի 5-ից կգործի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բոնուսների 30% համակարգը
Արտակ Զաքարյան. Աշխարհն ունի, նույնիսկ, ձախողված պետությունների վերականգնման ու զարգացման փորձԱրտակ Զաքարյան. Աշխարհն ունի, նույնիսկ, ձախողված պետությունների վերականգնման ու զարգացման փորձ
Գնել Սանոսյան. Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ավարտից հետո չլուծված խնդիրներ չեն լինիԳնել Սանոսյան. Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ավարտից հետո չլուծված խնդիրներ չեն լինի
Ալեն Սիմոնյանի հայտարարությունները քարտ բլանշ են ագրեսիայի համար․ ընդդիմադիր պատգամավորԱլեն Սիմոնյանի հայտարարությունները քարտ բլանշ են ագրեսիայի համար․ ընդդիմադիր պատգամավոր
Հայաստանը չի միացել ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը, որում դատապարտվում է Հայաստանը չի միացել ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը, որում դատապարտվում է "Կրոկուս Սիթի Հոլ" - ում տեղի ունեցած դաժան ահաբեկչությունը
ԱԺ խոսնակ. Կցանկանայի հանդիպել մի մարդու, ով քարտեզի վրա կարող է ապացուցել Տավուշի 4 գյուղերի պատկանելությունը ՀայաստանինԱԺ խոսնակ. Կցանկանայի հանդիպել մի մարդու, ով քարտեզի վրա կարող է ապացուցել Տավուշի 4 գյուղերի պատկանելությունը Հայաստանին
Վահե Հովհաննիսյան. Հայաստանի այսօրվա իրավիճակը համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտինՎահե Հովհաննիսյան. Հայաստանի այսօրվա իրավիճակը համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին
ԱԺ նախագահ. Սվետլանա Տիխանովսկայայի հետ իմ հանդիպմանը որևէ քաղաքական ենթատեքստ չի եղելԱԺ նախագահ. Սվետլանա Տիխանովսկայայի հետ իմ հանդիպմանը որևէ քաղաքական ենթատեքստ չի եղել
Փաշինյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա գործընթացներըՓաշինյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա գործընթացները
Բաքուն նյարդայնացած է Բլինքենի և Ֆոն դեր Լյայենի հետ Փաշինյանի առաջիկա հանդիպման առնչությամբԲաքուն նյարդայնացած է Բլինքենի և Ֆոն դեր Լյայենի հետ Փաշինյանի առաջիկա հանդիպման առնչությամբ
Ֆրանսիայի դեսպանը և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության ապահովման գործընթացներինՖրանսիայի դեսպանը և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության ապահովման գործընթացներին
Հայաստանում ընտանեկան բռնության զոհերն սկսել են ավելի հաճախ դիմել իրավապահներին․ ՔԿՀայաստանում ընտանեկան բռնության զոհերն սկսել են ավելի հաճախ դիմել իրավապահներին․ ՔԿ
Ռասմուսենի զեկույցը. Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելն անդառնալի կդարձնի նրա շրջադարձը դեպի ԱրևմուտքՌասմուսենի զեկույցը. Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելն անդառնալի կդարձնի նրա շրջադարձը դեպի Արևմուտք
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Հակոբ Արշակյան. Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանըՀակոբ Արշակյան. Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը
Կրկին փորձիր. Առողջապահության նախարարի նախկին տեղակալը նշանակվել է առողջապահության փոխնախարարԿրկին փորձիր. Առողջապահության նախարարի նախկին տեղակալը նշանակվել է առողջապահության փոխնախարար
Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում կխախտվի տեղի բնակիչների էկոհամակարգը. փորձագետՏավուշի գյուղերը հանձնելու դեպքում կխախտվի տեղի բնակիչների էկոհամակարգը. փորձագետ
Ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուան ելույթ կունենա երևանյան հանդիսատեսի առջև՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբՖրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուան ելույթ կունենա երևանյան հանդիսատեսի առջև՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ
Լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը ելույթ կունենա ՀայաստանումԼյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը ելույթ կունենա Հայաստանում
Ադրբեջանը գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին օգտագործում է սեփական քարոզչական նպատակներն իրագործելու համար․հայտարարությունԱդրբեջանը գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին օգտագործում է սեփական քարոզչական նպատակներն իրագործելու համար․հայտարարություն
ԱՄՆ Պետդեպարտամենտում հրաժարվել են ներկայացնել ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-ֆոն դեր Լյայեն-Բլինքեն հանդիպման օրակարգի մանրամասներըԱՄՆ Պետդեպարտամենտում հրաժարվել են ներկայացնել ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-ֆոն դեր Լյայեն-Բլինքեն հանդիպման օրակարգի մանրամասները
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում. Հայաստանի ԱԺ պատգամավորԼեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում. Հայաստանի ԱԺ պատգամավոր
ԱԺ փոխնախագահ. Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանըԱԺ փոխնախագահ. Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը
Ֆրանսիայի դեսպան. Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը խախտվել էՖրանսիայի դեսպան. Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը խախտվել է
ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոնԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն
Պետդեպարտամենտում պատմել են Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ քաղաքականության սկզբունքների մասինՊետդեպարտամենտում պատմել են Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ քաղաքականության սկզբունքների մասին
Ապատեղեկատվությունը նպատակ է հետապնդում քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին. ԱԺԲ-ը պարզաբանել է ՔԿ-ի հայտարարությունըԱպատեղեկատվությունը նպատակ է հետապնդում քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին. ԱԺԲ-ը պարզաբանել է ՔԿ-ի հայտարարությունը
Հայ դիվանագետը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Ալիևի ռեժիմն անպատժելիության ֆոնին պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայիՀայ դիվանագետը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Ալիևի ռեժիմն անպատժելիության ֆոնին պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի
«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» ՄԱԿ հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին է ներկայացրել ութ հայ զինվորականների գործեր«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» ՄԱԿ հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին է ներկայացրել ութ հայ զինվորականների գործեր
Հայաստանի ԱԳՆ-ից հետո՝ Արցախի մասին հիշատակումներն անհետացել են ՀՀ նախագահի կայքիցՀայաստանի ԱԳՆ-ից հետո՝ Արցախի մասին հիշատակումներն անհետացել են ՀՀ նախագահի կայքից
Սաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով ԵրևանումՍաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով Երևանում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ահաբեկչությունն ընկալվում է որպես ընդհանուր սպառնալիք մեր կազմակերպության անդամների համար.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ահաբեկչությունն ընկալվում է որպես ընդհանուր սպառնալիք մեր կազմակերպության անդամների համար.
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժման դեպքի վերաբերյալՔննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժման դեպքի վերաբերյալ
Արդարադատության նախարար. Հայաստանի նոր սահմանադրության հարցի շուրջ որևէ քննարկում չի անցկացվելԱրդարադատության նախարար. Հայաստանի նոր սահմանադրության հարցի շուրջ որևէ քննարկում չի անցկացվել
Վարչապետ. ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբՎարչապետ. ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ
Դունյա Միյատովիչ. Ադրբեջանը պետք է վերջ դնի լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ահաբեկմանն ու հետապնդմանըԴունյա Միյատովիչ. Ադրբեջանը պետք է վերջ դնի լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ահաբեկմանն ու հետապնդմանը
Իրանագետ. Ադրբեջանում ոչ ոքի մտքով անգամ չի անցնում Հայաստանին հանձնել պատմական Գավազան լեռը, որի վրա Վահրամ Բ իշխանի նույնանուն պատմական ամրոցի ավերակներն ենԻրանագետ. Ադրբեջանում ոչ ոքի մտքով անգամ չի անցնում Հայաստանին հանձնել պատմական Գավազան լեռը, որի վրա Վահրամ Բ իշխանի նույնանուն պատմական ամրոցի ավերակներն են
Արդարադատության նախարար. Բարեփոխումների շնորհիվ Հայաստանի դատական համակարգը 70 տոկոսով բեռնաթափվել էԱրդարադատության նախարար. Բարեփոխումների շնորհիվ Հայաստանի դատական համակարգը 70 տոկոսով բեռնաթափվել է
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներինԳլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին
Կրեմլ. Այժմ Ռուսաստանը բավական բարդ շրջան է ապրում բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններումԿրեմլ. Այժմ Ռուսաստանը բավական բարդ շրջան է ապրում բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում
Թաթոյան. Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքերԹաթոյան. Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր
Միրզոյանն Արգենտինայում մասնակցել է Միրզոյանն Արգենտինայում մասնակցել է "Հայկական Բուենոս Այրես" գրքի շնորհանդեսին
Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներՄարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
Տոյվո Կլաար. Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի ենՏոյվո Կլաար. Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա