Արմինֆո. Երեւանում դեռ չեն հայտարարում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ամսաթիվը եւ վայրը:
Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, մասնավորապես, ասել է. <Համանախագահների կողմից եղել է առաջարկ՝ կազմակերպելու ԱԳ նախարարների հանդիպումը, և կողմերը համաձայնել են, որ հանդիպումը կկայանա: Իսկ որտեղ կկայանա և ինչ ժամկետներում, մենք բազմիցս ենք ասել, որ կա սկզբունք, և մենք այդ մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով, թե որտեղ և երբ կկայանա հանդիպումը, և հայկական կողմը երբևէ այս սկզբունքը չի խախտել և չի խախտելու>:
Նկատենք, որ նախորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարարը ևս հաստատել էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ մոտալուտ հանդիպումը ՝ չնշելով ամսաթիվն ու վայրը ։ Բաքուն նույնպես խոր լռություն է պահպանում։