Արմինֆո. Նախաքննական մարմինը տեղեկություններ չունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր ՝ Լևոն Սարգսյանի գտնվելու վայրի մասին։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ։
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեղադրանք էր առաջադրվել երրորդ նախագահի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության 2-րդ տրանշի շրջանակներում վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 30-ին: Գլխավոր կապալառուն իսպանական անհայտ Corsan Corviam Construccion S. A.-ն էր: Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 179,6 մլն դոլար, որպես վարկատու հանդես է եկել Ասիական զարգացման բանկը (170 մլն դոլար): Այսօր շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ աշխատանքների շատ ցածր որակի պատճառով։ Ընկերությունը, գործնականում, սնանկացել է։
Անկախ դիտորդների կարծիքով՝ հենց նախագահի եղբայրն էր, որ կարող էր լինել այդ ընկերության գլխավոր "տանիքը"։ Ըստ փորձագետների՝ խոսքը կարող էր վերաբերվել պայմանագրի գումարի 30-40%-ի չափով "ատկատներին"։ Այն ժամանակ, երբ պայմանագիր էր կնքվում իսպանական ընկերության հետ, Լևոն Սարգսյանը զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: