Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2019 15:18
Մարիաննա Մկրտչյան

Սեմերիկով. ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվել

Սեմերիկով. ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվել

Արմինֆո. ՙՀԱՊԿ-ին անդամակցելու կամ դիտորդի կարգավիճակ ստանալու բոլոր հայտարարությունները, որոշումները, մտադրությունները պետք է սահմանված կարգով ընդունվեն քարտուղարություն, ես Ադրբեջանից ոչ մի հայտարարություն կամ նման ինչ-որ բան չունեմ՚, - սեպտեմբերի 12-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

 

ՙԻնչ-որ մեկը ինչ-որ տեղ ամբիոնից ասել է, արտահայտել է իր անձնական սուբյեկտիվ կարծիքները, և սկսում է շրջանառվել այդ հարցը։ Դա ճիշտ չէ: Կան կանոններ և ընթացակարգեր, կան պետությունների ղեկավարների կողմից հաստատված դրույթներ, կան պահանջներ գործընկերների և դիտորդների հանդեպ, և դրանք պետք է անշեղորեն կատարվեն։  Միայն դրանից հետո կարող է դիտարկվել անդամակցության, կամ գործընկերության, կամ դիտորդության հարցը", - ընդգծել Է Սեմերիկովը՝ միաժամանակ խորհուրդ տալով ՀԱՊԿ կայքում ծանոթանալ կազմակերպության անդամակցության կամ դիտորդության կանոններին եւ ընթացակարգերին:

 

Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ համաձայն ՀԱՊԿ-ի նորմատիվային բազայի ՝ բոլոր որոշումները կայացվում են խիստ փոխհամաձայնությամբ, այսինքն՝ բոլոր պետությունների համաձայնությամբ, և եթե որեւէ մեկ պետության համաձայնություն չլինի, ապա որոշում չի լինի: Որպես օրինակ նա նշել է նոր գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող  իրավիճակը:

 

Լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը մասնավորապես ասել է. "Գիտեք, ես զենք չեմ վաճառում":

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի