Արմինֆո. ՙՏուրՍտատ՚ պորտալը ներկայացրել է այս աշնանը ԱՊՀ երկրների ամենահետաքրքիր էնոգաստրոնոմիկ և գինու տոներն ու փառատոները: Այս առումով առաջատար հնգյակում են դեպի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Մոլդովա եւ Ուզբեկստան գաստրոշրջագայությունները:
ՙՏուրՍտատի՚ տվյալներով ՝ ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականությւոն են վայելում այդ երկրներում անցկացվող էնոգաստրոնոմիկ տոներն ու փառատոները, մասնավորապես՝ Արենիի գինու փառատոնը: Վարկանիշը կազմվել է հանրաճանաչության և իրադարձությունների յուրահատկության վերլուծության արդյունքներով։