Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Այդ մասին նա գրել է ՙՖեյսբուքի՚ իր էջում:
ՙԵւս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման: Եւ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի
քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ՚, - գրել է Նիկոլ Փաշինյանը: