Արմինֆո. Մնալով ԵԱՏՄ - ում և ՀԱՊԿ-ում՝ Հայաստանը պահանջելու և ստանալու է այդ անդամակցությունից հասանելիք ամեն ինչ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
<Իհարկե, դա անհեթեթ է թվում, բայց Ռուսաստանում Հայաստանի ցանկացած քայլ՝ հանուն սեփական ինքնիշխանության, համարում են <հիբրիդային պատերազմի> դրսևորում ։ Այն ամենը, ինչ միակողմանիորեն չի բխում Մոսկվայի շահերից, ռուսներն անվանում են հիբրիդային պատերազմ։ Եվ դա մեր երկրի արտաքին քաղաքականության անփոփոխելիության, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին վերջինիս անդամակցության պայմաններում։ Սակայն դրա հետ մեկտեղ Հայաստանը պահանջելու է առավելագույնս պահպանել իր բոլոր իրավունքները, որոնք բխում են այդ անդամակցությունից> , - ընդգծել է նա ։
Այս առումով Մեհրաբյանն անհրաժեշտ է համարում հնարավորինս նվազեցնել Հայաստանի կախվածության աստիճանը հյուսիսային դաշնակցից: Նրա գնահատմամբ ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բավական անմխիթար ժառանգություն է բաժին հասել ոչ միայն արցախյան հակամարտության կարգավորման մասով, այլ նաև՝ արտաքին քաղաքականության գրեթե բոլոր մյուս վեկտորներով:
<Քաղաքականություն, որի շրջանակներում <գույք՝ պարտքի դիմաց> գործարքին հաջորդեց <իշխանություն՝ ինքնիշխանության դիմաց> բանաձևը, ես այլ կերպ, քան դեգեներատիվ, չեմ կարող բնութագրել։ Մի խումբ <քաղաքական դեգեներատների> փոխարինեց մյուսը վերջին 20 տարիների ընթացքում: Եվ ես ամենևին չեմ ձգտում այստեղ ինչ-որ մեկին վիրավորել, ես միայն գնահատական եմ տալիս երևույթին, քանի որ այդ կերպ երկրի ինքնիշխանության հետ կարող էին վարվել միայն <քաղաքական դեգեներատները>։ Նիկոլ Փաշինյանը ժառանգել է նրանց քաղաքականության ամբողջ հետևանքները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: