Արմինֆո.Միջգերատեսչական հանձնաժողովը կզբաղվի բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում ընթացիկ խնդիրների իրավական կարգավորմամբ: Աշխատանքային հանձնաժողով ստեղծելու, դրա կազմի և գործունեության կարգի հաստատման մասին որոշում է ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
8 հոգուց բաղկացած աշխատանքային հանձնաժողովը կգլխավորի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Ըստ անհրաժեշտության՝ նա հանձնաժողովի աշխատանքներում պետք է ներգրավի մարզպետարանների եւ համայնքների, ինչպես նաեւ ոլորտում համապատասխան փորձ եւ որակավորում ունեցող հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։