Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր խորհրդականներին եւ օգնականին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են վարչապետի երկու գլխավոր խորհրդականներ Արամ Ղարիբյանն ու Արսեն Գասպարյանը: Աշխատանքից ազատվել է նաև վարչապետի օգնական Մհեր Սահակյանը ։