Արմինֆո.
Երևան: 14.08.19: ԱրմԻնֆո: Մարիաննա Մկրտչյան: Հետաձգվել է "Արմենիա" ավիաընկերության NGT 782 Բարսելոնա-Երեւան չվերթի թռիչքը՝ ինքնաթիռի շասսիում հայտնաբերված տեխնիկական խնդիրների պատճառով: Ինչպես հաղորդել է ավիաընկերության մամուլի ծառայությունը, իրենք արդեն կապվել են եվրոպացի գործընկերների հետ նոր անվադողերի շուտափույթ առաքման եւ անսարքության վերացման համար: "Այս պահին իրականացվում են անհրաժեշտ քայլեր առաջացած խնդրի օպերատիվ լուծման և քաղաքացիների՝ շուտափույթ և անվտանգ Երևան վերադարձի ուղղությամբ", - ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ, որը նաև հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: