Արմինֆո.Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են "Սեքյուրիթի դրիմ" ընկերության սեփականատեր Ալեքսան Զաքարյանը և "էլլիպս" ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Նշենք, որ այդ երկու ընկերություններն էլ զբաղվում են արագաչափերի եւ երթեւեկության վերահսկողության տեսախցիկների սպասարկմամբ: Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում "Սեքյուրիթի Դրիմ" ՍՊԸ-ի տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ ընկերության սեփականատերերն ամսական յուրացրել են ճանապարհային ոստիկանության կողմից իրենց հաշվեհամարին փոխանցվող 70 մլն դրամից 43 մլն դրամը:
Չնայած դրան՝ Հայաստանի նոր կառավարությունն այդ ընկերության հետ կնքել է 3 մլրդ 172 մլն դրամի նոր պայմանագիր։ Ընդհանուր առմամբ, ըստ ՔԿ-ի, "Սեքյուրիթի դրիմ" ընկերությունը պետությանը պատճառել է 1 մլրդ 15 մլն 869 հազար 600 հազար դրամի վնաս:
Արմինֆո. Ճանապարհային ոստիկանության ողջ գույքը պատկանում է պետությանը։ Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը, պատասխանելով այն հարցին, թե ում է պատկանում երկրի ճանապարհներին տեսախցիկների բիզնեսը։