Արմինֆո. Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հերքում է գերատեսչության ղեկավար Տետևիկ Ռևազյանի կողմից Երեւան չվերթների իրականացման առնչությամբ ռուսական "Պոբեդա" լոուքոսթերի նկատմամբ հարուցվող խոչընդոտների մասին լուրերը:
Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, մի շարք ԶԼՄ-ների նման հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, կոմիտեն "Պոբեդա" ավիաընկերությունից հայտ չի ստացել դեպի Հայաստանի մայրաքաղաք չվերթներ իրականացնելու համար: Դիվանագիտական խողովակներով ևս հայտեր չկան ռուսական ավիացիոն իշխանությունների կողմից ռուսական որևէ քաղաքից դեպի Երևան չվերթներ իրականացնելու համար ավիափոխադրող նշանակելու մասին։ Կոմիտեն մինչ օրս պաշտոնական ծանուցում չի ստացել 2019-2020թթ.աշուն-ձմեռ ժամանակահատվածում "Պոբեդա" ավիաընկերության կողմից թռիչքների կատարումը դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին "Պոբեդան" հայտարարել էր, որ դադարեցրել է Մոսկվայից Գյումրի ձմեռային չվերթների տոմսերի վաճառքը՝ Գյումրու օդանավակայանում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով: Խոսքը, մասնավորապես, վառելիքի թերբեռնման մասին էր։ Մինչդեռ, ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ջաղարյանը կարծում է, որ ռուսական ավիափոխադրողի հավակնություններն անհիմն են: Նրա տվյալներով ՝ "Պոբեդան" մտադիր է թռիչքներ իրականացնել նաեւ դեպի Երեւան, սակայն կցանկանար ստանալ նույն արտոնությունները, ինչ RyanAir ավիաընկերությանը:
Արմինֆո. Քաղավիացիայի կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի <Պոբեդա> ավիաընկերության եւ Գյումրիի <Շիրակ>օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգամանքների ուսումնասիրությամբ: Այդ մասին ասվում է Քաղավիացիայի կոմիտեի՝ ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ:
Արմինֆո. <էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդաե ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին: Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի>,- Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Արմինֆո.«Պոբեդա» լոուքոսթերը ձմռան սեզոնից դադարեցնում է չվերթները դեպի Գյումրի: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ավիաընկերության աղբյուրը, չվերթները դադարեցնելու որոշումն առնչվում է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերբեռնման հետ: