Արմինֆո.ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Այցի ընթացքում տեղի կունենան նաև աշխատանքային քննարկումներ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև: