Արմինֆո.Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են #դեմեմբռնությանը կոչով վահանակներ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեսանյութով ներկայացվում են պաստառները հավելվածով սկանավորելու ձևը. https://www.youtube.com/watch?v=v87lTbipCNg։