Արմինֆո. Հակառակորդի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունների հաճախակիացումը երկկողմանի ինժեներական աշխատանքների կատարման հետևանք է, լրագրողների հետ ճեպազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով ՝ ՊՆ ռազմավարությունը հակառակորդի դիրքային առաջխաղացումները թույլ չտալն է։ Նա ընդգծել է, որ ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում զգալի ձեռքբերումներ կան. <Հայկական կողմը հաջողությամբ լուծում է մեր ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները, ուստի հակառակորդն իր ակտիվությամբ վերջին օրերի ընթացքում փորձում է կանխել մեր ձեռքբերումները: Սակայն նախօրեին ես եղա Խաչիկ և Արենի գյուղերի բանակային կորպուսում, իրավիճակն այնտեղ բավականին հանգիստ է> ։
Բալայանը հավելել է, որ առանձին կրակոցներ են եղել Զանգակատան ուղղությամբ, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը զինված ուժերի կողմից լիովին վերահսկելի է: