Արմինֆո. Շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի նախաձեռնությամբ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում նոր ծննդատուն կկառուցվի: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է Սրմաքեշը:
Նրա խոսքով ՝ Գյումրիում ծննդատուն կառուցելու որոշումը նա կայացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ զրույցից հետո։ <Ես ցանկացել եմ ինչ - որ բան անել Գյումրիում, եկել ենք ծննդատուն կառուցելու որոշման>, - ասել նա: