Արմինֆո.Օգոստոսի 5-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԴՀ-ում ՀՀռազմական կցորդ գնդապետ Արայիկ Բարսեղյանը Ռայնլանդ-Պֆալցերկրամասի Գերմերսհայմ քաղաքի ռազմաբազայում հանդիպում են ունեցել ռազմաբազայի հրամանատարական կազմի և նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ։
Հրամանատարական կազմի հետ հանդիպմանն ընդգծվել է գերմանականհրամանատարության ներքո ՀՀ խաղաղապահների կողմից իրականացվողծառայության կարևորությունը։ Գերմանական կողմն առանձնահատուկարժևորել է հայ խաղաղապահների պատրաստվածության ևկարողությունների բարձր մակարդակը։ Իր հերթին, ՀՀ դեսպանն իր գոհունակությունն ու երախտիքն է արտահայտել Գերմանիայի հետտարիներ շարունակ այս ձևաչափով արդյունավետ համագործակցությանհամար։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը գրառում է կատարել ռազմակայանիպատվավոր հյուրերի գրքում։
Ռազմաբազայում իրականացված ճանաչողական շրջայցից հետո դեսպանՍմբատյանը ողջույնի խոսք է հղել գերմանական հրամանատարականկազմին և հայ խաղաղապահներին, որում կարևորել է վերջիններիսներդրումը խաղաղապահ առաքելություններում և ՀՀ միջազգայինդրական հեղինակության հետագա բարձրացման և ամրապնդմանգործում։
ԳԴՀ Գերմերսհայմ քաղաքում տեղակայված ռազմաօդայինբազայում հայ խաղաղապահները նախատեղակայման վարժանքներ ենիրականացնում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցությունե ծրագրիշրջանակներում` միջազգային անվտանգության աջակցության ուժերիկազմում Աֆղանստան մեկնելուց առաջ։