Arminfo.info





 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2019 14:07
Ալինա Հովհաննիսյան

GeoProMining ընկերությունը Հանքագործի և մետալուրգի օրը նշել է իր ներկայության քաղաքներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներով

GeoProMining ընկերությունը Հանքագործի և մետալուրգի օրը նշել է իր ներկայության քաղաքներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներով

Արմինֆո.GeoProMining հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը (GPM) հուլիսի 19-20 - ը իր ներկայության քաղաքներում՝ Արարատում  և Վարդենիսում, կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝  նվիրված Հանքագործի եւ մետալուրգի օրվան:

 

Ընկերության շուրջ 200 աշխատակից և աշխատանքի վետերաններ արժանացել են շնորհակալագրերի և դրամական պարգեւների: Լավագույն աշխատակիցները պարգևատրվեցին Հանքագործների և մետալուրգների միության մեդալով:

 

Արարատ քաղաքի աշխատակիցների և բնակիչների առջև ողջույնի խոսքով հանդես է եկել  GeoProMining  ընկերության նախագահ Ռոման Խուդոլին: <Հայաստանում ընկերության գործունեության տարիների ընթացքում Հանքագործի և մետալուրգի օրը դարձել է սիրված մասնագիտական տոն հազարավոր մարդկանց համար, ովքեր հավատարիմ են իրենց մասնագիտությանը և դժվարին գործին, ովքեր կերտում են իրենց և իրենց երկրի ապագան: Շնորհավոր Ձեր տոնը, հարգելի գործընկերներ: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ աշխատանքում և տանը> ,- ասել է նա:

 

Լրագրողների հետ զրույցում GPM-ի ղեկավարն ընդգծել է, որ վերջին 5 տարվա կտրվածքով ընկերությունը լավ ցուցանիշներ է արձանագրում ՝ տարեկան ապահովելով արտադրության 20 տոկոս աճ:  <Ասում են արդյունաբերության հացը մետալուրգիա է: Իրականում դա այդպես է ։  Մենք շատ հպարտ ենք մեր կոլեկտիվով, որը ամեն տարի շատ լուրջ հաջողություններ է արձանագրում, որոնք այն մարդկանց բարեկեցության և եկամուտների երաշխիքն են, ովքեր ապրում են մարզերում ։  Սա բյուջե է, որը մենք մշտապես համալրում ենք, այն սոցիալական ծրագրերն են, որոնք ընկերությունը իրականացնում է մարզերի համար ։  Դրա հետ մեկտեղ, մենք անընդհատ ավելացնում ենք աշխատողների թիվը>, - հավելել է Խուդոլին։

 

Պատասխանելով Արմինֆո գործակալության հարցին ՝ GPM-ի նախագահը նշել է, որ սոցիալական ուղղվածության ծրագրերը բավականին լայն են, բազմափուլ և նախատեսված են երկար ժամանակով: Այս առնչությամբ նա տեղեկացրել է, որ այս փուլում ընկերությունը Արարատի մարզում իրականացնում է դպրոցի գազիֆիկացման և ջեռուցման աշխատանքներ: Մասնավորապես, Խուդոլիի խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում GeoProMining ընկերությունների խումբը շուրջ 8.5 մլն դոլար է ներդրել Հայաստանի մարզերում սոցիալական ծրագրերի իրականացման համար:

 

Իր հերթին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, շնորհավորելով բոլոր ներկաներին մասնագիտական տոնի առթիվ, նշել է, որ ընկերությունը 2008 թվականից խոշոր ներդրումներ է կատարել Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում, որոնց ծավալը գերազանցել է մինչեւ 500 մլն դոլարը: <Այսօր մենք ունենք աշխատանքով ապահովված եւ բարձր աշխատավարձ ստացող մարդիկ: Այսպիսով՝ Արարատի մարզում լուծվում են էական սոցիալական խնդիրներ։ Դրան զուգահեռ ընկերությունն իրականացնում է սոցիալական ծրագրեր, մասնավորապես՝ ճանապարհաշինության ոլորտում, իրականացնում է մանկապարտեզների հիմնանորոգում, ապահովում է դրանք ջեռուցմամբ և այլն>, - հավելել է նա:

 

Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ երեխաների կրթության համար լավ պայմանների ապահովման հետ կապված խնդիրների լուծումից հետո, ինչը մարզպետարանի համար առաջնային է, հետագայում միջոցները կուղղվեն արդեն ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

 

Ընկերությունը ներկայացրել է նաև վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում իրականացված սոցիալական միջոցառումների մասին ռեպորտաժ-հաշվետվություն: Միջոցառումներն ավարտվել են էստրադայի հայտնի աստղերի մասնակցությամբ տոնական համերգով:

 

Հիշեցնենք, որ GeoProMining ընկերությունների խմբի ակտիվների հայկական պորտֆելի մեջ են մտնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ JPM Gold-ը (Սոթքի հանքը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան): Ընդհանուր առմամբ Հայաստանում 12 տարվա աշխատանքի ընթացքում GeoProMining-ի ներդրումները գերազանցել են 505 մլն դոլարը: GeoProMining-ի հայկական ձեռնարկություններում աշխատում է ավելի քան 2500 մարդ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Փնտրել ըստ օրերի