Արմինֆո.<Ժողովրդավարամետ> հռետորաբանությունը ժամանակի ընթացքում ավելի է քողարկելու Բրյուսելի պրագմատիկ շահերը՝ առավելապես պայմանավորված Վրաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ եւ կոմունիկացիոն հնարավորություններով ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը ։
<Այս առումով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ՝ Շառլ Միշելով առաջիկա փոխարինմամբ ոչ մի տեղ չի կորչի նաև <Արեւելյան գործընկերության> երկրների հետ փոխգործակցության նկատմամբ Բրյուսելի ակտիվ հետաքրքրությունը։ Եվրամիության առաջին դեմքերի փոփոխությունը չի հանգեցնի նաև Բրյուսելի արևելյան քաղաքականության վերանայման՝ ներառյալ Անդրկովկասը: Հասկանալի է, որ այս տարածաշրջանում միանշանակ արևմտամետ աշխարհաքաղաքական տարածք ձևավորել Եվրոպայի մոտ դժվար թե ստացվի։ Սակայն, եվրոպական ինտեգրացիա կոչվող պաթոսի շքերթը, նպատակ ունենալով քողարկել <արևելյան գործընկերների> համար բովանդակային օրակարգի փաստացի բացակայությունը, անկասկած, կշարունակվի>, - համոզված է նա ։
Քաղաքագետի գնահատմամբ ՝ դեպի Կովկաս կատարած հուլիսյան շրջագայության ընթացքում <Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն> աջակցելու մասին Տուսկի հնչեղ հայտարարությունները պայմանավորված էին
<Կրեմլի էներգետիկ մենաշնորհից> ազատվելու ձգտումով։ Տուսկի Բաքվի ելույթներից անմիջապես օգտվեց Բաքվի քարոզչամեքենան ՝ արդարացի անհանգստություն առաջացնելով Երեւանում եւ Ստեփանակերտում:
Արեշեւը հիշեցրել է, որ ԵՄ-ն եւ Ադրբեջանը ներկայումս գտնվում են Գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) ակտիվ համաձայնեցման գործընթացում, որում, Բաքվի մտահղացմամբ, ենթադրվում է ներառել ձեւակերպումներ, որոնք ուղղակիորեն հակասում են արցախցիների ազատ, ժողովրդավարական կյանքի իրավունքին: Այսպիսով՝ Ադրբեջանի իշխանությունները ջանք չեն խնայում եվրոպացիների կողմից ղարաբաղյան հակամարտության՝ իրենց ձեռնտու ձևակերպումները ստանալու համար։
<Այս լույսի ներքո հայկական փորձագիտական հանրությունում արդեն իսկ մտահոգություն է հայտնվում ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների պաշտպանման հարցում Երեւանի ոչ այնքան ակտիվ դիրքորոշման առնչությամբ՝ որպես միջազգային իրավունքի ոչ պակաս նշանակալի սկզբունքներ, քան տարածքային ամբողջականոթյունը: Ադրբեջանի նման քաղաքական-դիվանագիտական էքսպանսիայի տրամաբանական պատասխանը կարող էր լինել Հայաստանի գրագետ քաղաքականությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի առանձին երկրների և Իրանի հետ կայուն հարաբերությունների ապահովման ուղղությամբ ։ Սակայն առայժմ այդ ամենը չի նկատվում>, - ամփոփել է ռուս քաղաքագետը ։