Արմինֆո.Սեւանա լճի ափամերձ գոտում գտնվող բոլոր 4800 շինությունները եւ կառույցները, բացառությամբ որոշ պոմպային կայանների,որոնք սովետական ժամանակներից ժառանգություն են մնացել և գտնվում են 1905 մետր մակարդակից ցածր, անօրինական են:
Այս մասին հուլիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ։ Նախարարի խոսքով ՝ այդ շենքերի ու շինությունների ապամոնտաժումը մեծ ֆինանսական ծախսեր կպահանջի։ Այսօր գերատեսչությունը հաշվարկել է 1 քմ-ի քանդելու արժեքը և նախահաշիվը փոխանցել վարչապետի աշխատակազմին ։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է նախարարը, ապօրինի շինությունների սեփականատերերն իրենք են պարտավոր իրենց միջոցներով ապամոնտաժել դրանք: <Եթե ոչ, ապա պետությունը կապամոնտաժի իր միջոցներով, եւ հետո դատարանի միջոցով կպահանջի ծախսերի փոխհատուցում>, - պարզաբանել է նա:
Ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ որոշում կկայացվի, Էրիկ Գրիգորյանը նշել է. <Բոլոր աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն առափնյա գոտիների ապամոնտաժման, մաքրման ուղղությամբ, կիրականացվեն>: Ինչպես հավաստիացրել է Էրիկ Գրիգորյանը, կառավարությունը չի տեսնում խոչընդոտներ ապօրինի շինությունների ապամոնտաժման համար եւ ոչ մի կերպ կաշկանդված չէ իր որոշումների իրականացման հարցում:
Նշենք, որ շատ փորձագետներ և ներկա կառավարության ընդդիմախոսներ պնդում են, որ եթե իշխանությունն իրականում մտադիր է լուծել Սեւանի <ճահճացման> խնդիրը, ապա այն պետք է ապամոնտաժի այն շենքերն ու շինությունները, որոնք անվերահսկելի կառուցել են իշխանավորները վերջին 20-30 տարիների ընթացքում: